Նիկոլի միֆերը ՀԽՍՀ «սահմանների» մասին

143

Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված տխրահռչակ հայտարարությանը հաջորդող շրջանում ՀՀ սահմանների շուրջ ընթացող կործանարար գործընթացները, ՀՀ արևելյան և հարավային մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի և, հատկապես, Սյունիքի սահմանների՝ միջազգայնորեն ընդունված նորմերին համահունչ ձևակերպումների տոտալ բացակայությունը, ՀՀ իշխանությունների կասկածելի պահվածքը և այդ պայմաններում Ադրբեջանի սանձարձակ գործողությունները վերստին ուղեկցվեցին սահմանազատումների վերաբերյալ ակտիվ քննարկումներով:

Առկաիրավիճակ

Հայտարարվում է, որ սահմանագծման հարցում առաջնորդվում են Խորհրդային Միության ինչ-որ վարչական բաժանումներով, որի իրավական հիմքը անհասկանալի է:

Իրադրությունը 1990-1991 թթ.   

  • Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ ԶԳամսախուրդիան 1991 թապրիլի 9-իիրելույթումհայտարարեցՎրաստանիանկախությանվերականգնմանմասին՝հիմքընդունելով 1918 թմայիսի 26-ինընդունվածՎրաստանիանկախությանակտը: Հիշեցնենք նաև, որ Վրաստանի Գերագույն խորհուրդը 1990 թ. մարտի 9-ին ընդունեց «Վրաստանի սուվերենության պաշտպանության երաշխիքների մասին» որոշումը, որով Կարմիր բանակի մուտքը Վրաստան՝ 1921 թ. փետրվարին, անվանվեց անեքսիա և օկուպացիա: Մի քանի ամիս անց՝ հունիսի 20-ին, ՎԽՍՀ Գերագույն խորհուրդը, անօրինական ճանաչեց պետական այն բոլոր պայմանագրերը և ստեղծված կառույցները, որոնք կնքվել էին և ստեղծվել «Վրաստանի օկուպացիայից» հետո: Այսպիսով՝ Վրաստաննիրեն հայտարարեց ոչթե ՎԽՍՀ, այլ 1918 թՎրաստանիԴեմոկրատականՀանրապետությանբացարձակիրավահաջորդ, որով իսկ խոցելի դարձրեց իր սահմանները՝ կարճ ժամանակ անց հեռացնելով իրենից Աբխազիային ու Հարավայի Օիսային։ Հիշենք՝ Վրաստանի ներկա տեսքը (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսեթիան), որով այն ճանաչում են աշխարհի մի շարք երկրներ, ձևավորվել է 1922-1931 թթ.։
  • Համաձայն Ադրբեջանի Հանրապետության 1991 թ. հոկտեմբերի 18-ի թիվ №222-XII Սահմանադրական ակտի, 2-րդ կետի. «Ադրբեջանըհանդիսանումէ 1918 թմայիսի 28-իցմինչև 1920 թապրիլի 28-ըգոյությունունեցողԱդրբեջանիՀանրապետությանիրավահաջորդը»: Նույն ակտի 3-րդ կետի համաձայն՝ 1922 թ. դեկտեմբերի 30-ի ՍՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրն Ադրբեջանի մասով համարվում է անվավեր: Նախկին ՍՍՀՄ անդամ հանդիսացող ինքնիշխան պետությունների հետ բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա»: Ադրբեջանը ևս խոցելիդարձրեցիրսահմանները, քանի որ 1918-1920 թթ. իր կազմում չէին ներառված ԱրցախըՆախիջևանըևայլն:

         Այսպիսով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ հստակ է. վերջիններս իրավական իմաստով մերժել են խորհրդային շրջափուլի ժառանգությունը և իրենց համարում են առաջին հանրապետությունների իրավահաջորդներ:

  • Հայաստանի պարագան որոշակիորեն տարբեր է: Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից՝ ՀԽՍՀ-ի տարածքի հենքի վրա, և ՀՀ անկախացման շրջանում չի ընդունել որոշումներ, համաձայն որոնց՝ կմերժեր խորհրդային շրջանի ժառանգությունն այնպես, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը: Միաժամանակ՝ Հայաստանի անկախության հռչակագրում (23 օգոստոսի, 1990 թ.) ամրագրված է հետևյալը. «…Հիմնվելով 1989 թվականիդեկտեմբերի 1-ի «ՀայկականԽՍՀիևԼեռնայինՂարաբաղիվերամիավորմանմասին» ՀայկականԽՍՀԳերագույնխորհրդիևԼեռնայինՂարաբաղիԱզգայինխորհրդիհամատեղորոշմանվրազարգացնելով 1918 թվականիմայիսի 28-ինստեղծվածանկախՀայաստանիՀանրապետությանժողովրդավարականավանդույթները…»: Փաստենք նաև, որ նորանկախ ՀՀ-ի սահմանադրությունը հիմնված է Հռչակագրի վրա։

Մի քանի հաստատումներ

  • ՀՀ-ի՝ որպես նորանկախ պետության սահմանները չե՛ն կարող հիմնված լինել ՀԽՍՀ սահմանագծման վրա, քանի որ դրանք երբևէ չեն ճանաչվել միջազգայնորեն և չունեն իրավական լեգիտիմություն: ՀԽՍՀ – ԱԽՍՀ սահմանները եղել են ոչ թե պետական կամ միջազգայնորեն ընդունելի սահմաններ, այլ ունեցել են պարզ վարչատարածքային իմաստ: Ավելի պարզ ասած՝ Զանգելանի և Կապանի շրջանների կոլտնտեսությունների (կոլխոզներ) կամ սովետական տնտեսությունների (սովխոզներ) «շփման գծերը» չե՛ն կարող հիմք ծառայել պետական սահմանագծման համար:   
  • Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած մեկ Հանրապետություն, որը հանդիսանում է Հայոց առաջին Հանրապետությունը։ (Հայաստանի խորհրդայնացման պատճառով, ցավոք, Թուրքիայի հետ այդ սահմանները չկենսագործվեցին, նույն պատճառով սահմանագծում տեղի չունեցավ ՎրաստանիևԱդրբեջանիհետ, որը պետք է իրագործեր ԱզգերիԼիգայիԳլխավորխորհուրդը՝ լեգիտիմ լիազորություններով՝ ելնելովազգագրականպատկերից):

Վերոհիշյալ փաստերն ընդհանրացնելով՝ նշենք.

  • Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված եռակողմ հայտարարության մեջ չկակետԶանգելանիևԿուբաթլուիշրջաններիվերադարձիմասինՏվյալպարագայումպետքէգործիհայտարարությանառաջինկետը, այնէ՝ԱդրբեջանիՀանրապետությունըևՀայաստանիՀանրապետությունըկանգենառնումիրենցզբաղեցրածդիրքերում։Հետևաբար՝ԶանգելանիևԿուբաթլուիշրջաններիևՀՀՍյունիքիմարզիսահմանըպետքէդառնաայնգիծըորտեղկանգենառելզորքերըհայտարարությանստորագրմանպահին: Ի դեպ, այս նույն՝ հայկական կողմի համար ոչ ձեռնտու սկզբունքն է գործել Արցախի բոլոր հատվածներում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի ու Մարտունու պարագաներում, ինչի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության ներքո վերցրեց նախկինում ԼՂԻՄ-ի կազմի մեջ եղած մի շարք քաղաքներ ու բնակավայրեր:
  • Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունները խորհրդայնացման պահին ունեցել են սահմանազատման բոլորովին այլ պատկեր, միաժամանակ՝ սահմանազատման խնդրում գործել են միանգամայն այլ՝ միջազգայնորեն ընդունելի, ճանաչված և լեգիտիմ սկզբունքներ: Ցավոք, դրանք չեն կիրառվել՝ երկրների խորհրդայնացման պատճառով:

Ո՞րնէայնիրավարարփաստաթուղթըորիվրահենվելովմիայնհարկավորէիրականացնելՀՀ-ԱՀսահմանագծումը։

Վկայակոչենք 1920թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը. «ԱդրբեջանիևՎրաստանիհետՀայաստանիսահմաններնըստպատկանելույնկորոշվենշահագրգռվածպետություներիընդհանուրհամաձայնությամբ։Երբ 89-րդհոդվածումնախատեսվածորոշումնարդենընդունվածկլինիևեթեդրանիցհետոայսկամայնշահագրգռվածպետություններըչենկարողանաընդհանուրհամաձայնությամբորոշելիրենցսահմանագիծըվերջինսկորոշենԳլխավորդաշնակիցտերություններըորոնքդրահետմիասինպետքէհոգտանենսահմանազատումըտեղումգծանշելումասին» (ՀՄԴևՍԱՔՓԵ., 1972, էջ՝ 677)։Սույն փաստաթուղթն ստորագրել են 18 երկրներ։ Նախքան պայմանագրի ստորագրումը Փարիզի վեհաժողովն իր 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանիսահմաններըորոշողհանձնաժողովիառաջարկներևզեկույց»-ում, որն ստորագրել են Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է. «ԻնչվերաբերումէՀայաստանիպետությանևՎրաստանիինչպեսնաևԱդրբեջանիսահմանինապաՀանձնաժողովըգտնումէորներկայումսնախընտրելիէսպասելվերոնշյալսահմաններիհստակեցմանվերաբերյալայնպիսիհամաձայնությանարդյունքներինորոնցերեքհանրապետություններնիրենքկհանգենպայմանագրերիմեջ։ԱյնդեպքումեթեսույնհանրապետություններնիրենցսահմաններիվերաբերյալչենհանգիորևէհամաձայնությանապահարցըպետքէփոխանցվիԱզգերիլիգայիիրավարարությանըորըկստեղծիմիջդաշնակցայինհանձնաժողով՝տեղումորոշելուվերոնշյալսահմանները՝հաշվիառնելովորպեսսկզբունքազգագրականտվյալները»։Սույն փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ՝ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ:

Սույնփաստաթուղթը (զեկույցառաջարկը), որիգոյությանըփաստորենբացիԲրիտանիայիցՖրանսիայիցԻտալիայիցևՃապոնիայիցիրավականուժէհաղորդելնաևԱՄՆըՀայաստանիևԱդրբեջանիսահմանազատմանպատմությանմեջմիակիրավականուժունեցողփաստաթուղթնէ։

Սույն փաստաթղթի գոյության և այսպիսի իրադրության պայմաններում է ԱՄՆ-ը 1920թ. ապրիլի 23-ին ճանաչել Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունն՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի առաջին հանրապետության անկախությունն այդպես էլ չճանաչվեց ԱՄՆ-ի կողմից։

Նորանկախերկուպետությունները՝ՀՀնևԱՀ-ն, 1990-ականներիսկզբներինչեն ճանաչելմիմյանցանկախությունըևտարածքայինամբողջականությունը, և մինչայժմչկաիրավարարվճիռունեցողմիփաստաթուղթորըկմատնանշերճշգրտվածսահմանագծումներիարդյունքումերկկողմանիճանաչվածսահմաններիմասին։

Հետևաբար՝ եթե նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և Ադրբեջանը, մինչ այսօր չեն կարողացել իրականացնել սահմանազատման աշխատանքները՝ չխախտելով արդարությունը, ապա միանգամայն անհրաժեշտ է, որ ներկաՀՀ-Ադրբեջան սահմանազատմանհարցըդրվիԱզգերիլիգայինիրավահաջորդկազմակերպության՝ՄԱԿիևմասնավորաբար՝վերջինիսԱնվտանգությանխորհրդիվրա։ Իսկվերջինսիրհերթինպարտավորէսահմանազատումնիրականացնելազգագրականայնպատկերիհիմանվրաորըգոյությունուներ 1920 թաշնանը։

Որոշ եզրահանգումներ

  • Այնսահմանագծումըորըկատարվումէ ներկայիսՀՀԱՀհատվածումչի՛կարողունենալիրավականուժ։ Այն բնավ չի կարող համարվել Փարիզի վեհաժողովի՝ 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանիսահմաններըորոշողհանձնաժողովիառաջարկներևզեկույց»-ում (ՎուդրոՎիլսոնի 1920 թնոյեմբերի 22-իիրավարարվճռիԱմբողջականզեկույցի 1-ինհավելվածի 2-րդփաստաթուղթ) սահմանված՝ հանրապետությունների  սահմանների վերաբերյալ փոխադարձ համաձայնության արդյունք, քանի որ այն իրականացվում է.
  1. Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և հարձակման սպառնալիքների պայմաններում,
  2. Խորհրդային կամայական սահմանազատման հենքի վրա:     
  • Սահմանագծման բոլոր այն քաշքշուկները, որոնք ներկայումս տեղի են ունենում ՀՀ-Ադրբեջան «սահմանի» երկայնքով՝ սահմանազատման համար սահմանված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու արդյունք են։ Այդ քաշքշուկներն ու հայ բնակչության արդարացի բողոքի ձայնը չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է այդ՝ խորքի մեջ զավեշտալի գործընթացը։
  • Չնայած ուշացած, այնուամենայնիվ՝ ժամանակն է, որ դադարեցվեն ՀՀ-ԱՀ, այսպես կոչված, «սահմանազատման» աշխատանքները, որոնք տեղավորվում են ՀՀ իշխանությունների՝ հայրենիքի հանդեպ դավաճանական գործողությունների համալիր քայլերի մեջ։
  • Սահմանազատման երկուստեք ընդունելի տարբերակը պետք է որոշի երկու կողմերի ներկայացուցիչներից (գեոդեզիստներ, իրավաբաններ, պատմաբաններ, պետական պատկան մարմինների ներկայացուցիչներ և այլն) հատուկ հանձնաժողովը: Սահմանների վերաբերյալ որևէ համաձայնության բացակայության պայմաններում ՀՀ-Ադրբեջան սահմանագծումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաշվի առնելով 1920 թ. աշնանը առկա ազգագրական տեղաբաշխումները։  

Վահե Սարգսյան