Մոլորակի յուրաքանչյուր հարյուրերորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

178

Երկր մոլորակի յուրաքանչյուր հարյուրերորդ բնակիչ արդեն հիվանդացել է COVID-19-ով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները: Գործակալության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 77,95 միլիոն մարդ:

Դա կազմում է աշխարհի բնակչության 1% -ից ավելին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 2020 թվականի կեսի դրությամբ աշխարհի բնակչության թիվը գնահատում է 7,795 միլիարդ մարդ: