Մեվեդևը՝ պատժամիջոցների ազդեցության մասին

88

ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի և Չինաստանի վարած քաղաքականության վրա մեկնաբանել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Նոր պատժամիջոցների ցուցակը ստեղծողները համատեղել են ռուսական և չինական ընկերություններն ու գերատեսչությունները մեկ ցուցակում: Սա շատ բան է ցույց տալիս: Ի վերջո, հենց Մոսկվան և Պեկինն են հանդես գալիս պատժամիջոցների մեխանիզմների ամբողջական վերացման օգտին կորոնավիրուսի դեմ ընդհանուր պայքարի ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է արտաքին պատժամիջոցներին, ապա դրանց ազդեցությունը հայտնի է Ռուսաստանի և Չինաստանի քաղաքականությունը փոխելու վրա: Այն հակված է զրոյի», – գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցերում: