Հրապարակի ոստիկաններին բաժանվել են Ոստիկանության կրթահամալիրի վերարկուներ

356

 «Այս պահին Հանրապետության հրապարակում եմ, հանդիպեցի մարզերից եկած բազմաթիվ ոստիկան ընկերների, բայց դա հեչ, բոլոր մարզերից բերված ոստիկաններին բաժանվել է ոստիկանության Կրթահամալիրի վերարկուներ որպեսզի ժողովուրդը չիմանա, մարզերից ինչքան աշխատակից են տեղափոխում Երևան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության կապիտան, օպերլիազոր Սերգեյ Ղարիբյանը:

Հիշեցնենք, որ նա ոստկանության ծառայությունից ազատման զեկուցագիր էր ներկայացրել, որի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել: