Հայաստանում Բաքվի շահերի սպասարկումը հասել է նաև էներգետիկ անվտանգության ոլորտ

397

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է, –

Դիլետանտների կառավարությունը ս.թ. հուլիսին հրաժարվեց Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով 2015 թ. պայմանագրով ՌԴ կողմից տրամադրած վարկային միջոցների մնացորդից (107 մլն դոլար): Ընդ որում վարկը Հայաստանին տրամադրվել էր առավել քան հարմար պայմաններով՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Դիլետանտները հայտարարեցին, որ ԱԷԿ-ի վերազինման աշխատանքները կիրականացնեն սեփական միջոցներից:

Ու դա այն պայմաններում, երբ 2021 թ.-ի պետբյուջեում պակասորդը կազմելու է 400 մլն դոլար՝ գումար, որը վարկային պայմանագրով ներգրավվելու է Արժույթի միջազգային հիմնադրամից՝ հասցնելով Հայաստանի պետական պարտքն աննախադեպ 8,4 մլրդ դոլարի:

Այժմ առավել քան պարզ է, որ ռուսական վարկից հրաժարվելու մասին որոշման նպատակն էր վերջնականապես կոտրել Հայաստանի էներգետիկ անվտանգության ողնաշարը՝ սահմանափակելով ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 2026 թ.-ով: Մինչդեռ ռուսական կողմը, ինչպես նաև միջուկային էներգետիկայի հայաստանյան բազմաթիվ մասնագետներ բազմիցս նշել են, որ կայանի արդիականացումից հետո դրա շահագործումը հնարավոր է երկարացնել ևս 10 տարով՝ մինչև 2036 թ.Հատկանշական է, որ դիլետանտների կառավարության որոշմանը նախորդել է Բաքվի կողմից Մոսկվայի հետ նախաձեռնված բանակցությունները՝ Ադրբեջանում ԱԷԿ կառուցելու վերաբերյալ:

Այսպիսով, նպատակ էր դրվել զրկել Հայաստանը “խաղաղ ատոմ՛” զարագացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից՝ իրական հնարավորություն տալով Բաքվին տվյալ ոլորտում տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար: Այսպիսով, իրեն իշխանություն համարող փնթիների խմբակը հերթական անգամ սպասարկեց Բաքվի գեոռազմավարական շահերը Հայաստանում ու Հարավային Կովկասում: