Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը

177

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։

ArmSport-ի խմբագրակազմը ցավակցում է Արկադի Անդրիասյանի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին: