Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Լիբիայում և Աֆղանստանում թուրքական զորքերի ներկայության երկարաձգմանը

112

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ոչ միայն Լիբիայում, այլ նաև Աֆղանստանում Թուրքիայի զինված ուժերի առաջադրանքների իրականացման համար մանդատի՝ 18 ամսով երկարացմանը: Երկարաձգումը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 6-ից. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի զինված ուժերը պատասխանատու են Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար՝ Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կողմից իրականացվող խնդիրների շրջանակներում:

Yerkir.am