Թուրքիայի խորհրդարանը երկարաձգեց Լիբիայում իր զինված ուժերի ներկայության մանդատը

115

 Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է Լիբիայում հանրապետության զինված ուժերի ներկայության մանդատը: Այդ մասին վկայում են խորհրդարանի քվեարկության արդյունքները:

Նախագահի հրամանագրի համաձայն, առաջիկա 18 ամիսների ընթացքում թուրք զինվորականները կկարողանան ծառայել Լիբիայում:

Փաստաթղթում ասվում է նաև, որ Լիբիայում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է «սպառնալիք հանդիսանալ Թուրքիայի շահերի համար»: