Թուրքական բանակում քրդերեն երգ երգելու համար զինվորի դեմ հետաքննություն է սկսվել (տեսանյութ)

165


Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում քուրդ երիտասարդի դեմ հետաքննություն է սկսվել՝ զինվորական ծառայության ժամանակ զորամասում քրդերեն երգ երգելու, այն տեսանկարահանելու և սոցցանցում տեսանյութը հրապարակելու համար։ 

Քուրդ զինվորի մասին տեսանյութը կարճ ժամանակ անց հազարավոր դիտումներ է ունեցել համացանցում։ Զորացրվելու հրաման ստանալուց հետո նա իմացել է, որ իր վերաբերյալ զորամասի հրամանատարի կողմից արձանագրություն  է կազմվել։ Այդ մասին նա հայտնել է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ 

Քուրդ երիտասարդի խոսքով՝ զորամասից իրեն հայտնել են, որ իր դեմ հետաքննություն սկսելու պատճառն այն է, որ իբր տեսանյութում զինվորական համազգեստով է եղել։ Վերջինս մեղադրվում է «գաղտնի տեղեկությունների արտահոսքի» համար։

Ermenihaber.am