Եվրամիությունը հունվարի 1-ից կարգելի դեպի Մեծ Բրիտանիա ուղեւորությունները

134

Եվրամիությունը հունվարի 1-ից կարգելի դեպի Մեծ Բրիտանիա ուղեւորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի հայտարարությանը:

Նշվում է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ կգործեն ազատ տեղաշարժի կանոնները:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր, մուտացված շտամ են հայտնաբերել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի այլ տեսակներ:

Լարված համաճարակաբանական վիճակի հետ կապված դեկտեմբերի 20-ից Մեծ Բրիտանիայի հարավ-արեւելքում սկսել է գործել սահմանափակումների առավելագույն՝ չորրորդ մակարդակը, որը նախատեսում է բոլոր խանութների փակում, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներին: Մարդկանց խորհուրդ է տրվում չլքել տները: Մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել են թագավորության հետ տրանսպորտային հաղորդակցությունը, եւ այդ երկրների ցուցակն աճում է: 

News.am