Բիլ Գեյթսը կանխատեսում է կորոնավիրուսի իրավիճակի վատթարացում

51

Microsoft-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը մտահոգություն է հայտնել, որ չնայած պատվաստումներին, առաջիկա ամիսներին կորոնավիրուսի համաճարակը միայն կուժեղանա: Նա նման կանխատեսում է արել՝ հիմնվելով համակարգչային մոդելների վերլուծության վրա:

«Ցավոք, մենք դեռ դուրս չենք եկել դժվարություններից», – գրել է Գեյթսը իր բլոգում:

Հաջորդ տարի, նրա խոսքերով, հասարակական վայրեր այցելելու սահմանափակումները կմնան:

Իսկ ընդհանուր առմամբ, 2021 թվականը պետք է շրջադարձային լինի. հիվանդացությունը և մահացությունը կսկսեն նվազել, և կյանքը աստիճանաբար կբարելավվի: