Ադրբեջանցիները լոլիկի համար Ռուսաստանից վրեժ են լուծում՝ տոննաներով ձուկ և հավ ոչնչացնելով

181

Ադրբեջանում շարունակում են «կռվել» սննդի հետ: Այս անգամ Ռուսաստանից ներմուծված սառեցված ձուկը դարձել է ադրբեջանական վրեժխնդրության «զոհ»: Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը, իբր, 7 տոննա ձկների մեջ հայտնաբերել է anisakis տեսակի մակաբույծներ. հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը:

Բացի այդ՝ 5 տոննա հավի ֆիլե, նույնպես Ռուսաստանից ներմուծված, ուղարկվել է աղբավայր՝ դրանում պաթոգեններ հայտնաբերելու պատճառով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ–ն արգելել էր Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը: Եվ չնայած Մոսկվան պնդում է, որ որոշումը չունի քաղաքական երանգներ, ամենայն հավանականությամբ, Բաքուն որոշել է պատասխանել:

Հիշեցնենք, որ հուլիսին տավուշյան սրացման ժամանակ ՌԴ–ում ադրբեջանցիները հայերից վրեժ լուծելու համար «ծիրանային պատերազմ» էին հայտարարել։

Yerkir.am