Apple–ը նպատակ ունի սեփական մեքենան արտադրել մինչ 2024 թվականը

121

Ամերիկյան Apple ընկերությունը նախագծում է սեփական էլեկտրամեքենան «հաջորդ սերնդի» մարտկոցների տեխնոլոգիայով:

Reuters-ի փոխանցմամբ՝ ՏՏ ոլորտի ընկերության համար անսովոր նորույթը կարող է ստեղծվել արդեն մինչև 2024 թվականը:

Գործակալությունը նշում է, որ Apple-ը մտադիր է կատարելագործել իր Project Titan կոչվող նախագիծը, որը հայտնվել էր դեռ 2014 թվականին: