Փաստաբանների հետ հանդիպման ժամանակ դատախազն ասել է, որ հիմնավոր կասկածի դեպքում վարչապետը կձերբակալվի․ Ղազինյան

86

ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպեցինք և հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Հարց հնչեց պարոն դատախազին, որ եթե ունենան օբյեկտիվ հիմքեր, հաստատված մեզք, հիմնավոր կասկած, ապա կգնա՞ն արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության, պատասխանը դրական էր։

Հիմա մեր իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է անընդհատ գործընթացում տեղեկացնել և հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։ Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են։ Մեզ երաշխավորվեց բոլոր հարուցված քրեական գործերով լրիվ, համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն։

Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները և որևէ հարց անպատասխան չի մնալու»,-ասաց Արթուր Ղազինյանը։

Վերջինս նշեց, որ նրանք ակնկալում են ճգնաժամի իրավական հանգուցալուծում, հետևաբար այս պահին նրանք պատրաստվում են սպասել դատախազության գործողություններին։