«Փաշինյանները գալիս-գնում են, բայց հայ ժողովուրդը մնում է. ՌԴ-ի՝ դժվար պահին Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելն այլընտրանք չունի». Զատուլին

184

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին, ՌԴ-ի ավելի լուրջ մասնակացությանը ԼՂ խնդրին:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, պետք է ստեղծված իրավիճակում աջակցի Հայաստանին և դա, ըստ Զատուլինի, այլընտրանք չունի:

«Եթե պաշտոնական ռազմական դաշնակիցդ պարտված է, հաշմանդամ և մխրճված քաոսի մեջ, մի հարցրա, թե ում համար է զանգը տալիս: Պատերազմի 44 օրվա ընթացքում ամբողջ Հայաստանի հետ մեկտեղ շրջափակված էին նաև Գյումրիի ռազմաբազայում գտնվող մեր 5 հազար զինվորներ և սպաներ: Ես հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինը, գտնվելով Գյումրիում, որտեղ ժամանակին ծառայել էր «Սլավոնուհու հրաժեշտը» ստեղծագործության հեղինակը, ասաց. «Ագապկինը այս երթը գրել է այլ առիթով: Մենք չենք պատրաստվում հեռանալ Կովկասից:

Սա նշանակում է, որ դժվար պահին մեր պատմական դաշնակցին՝  Հայաստանին և հայ ժողովրդին, աջակցելն այլընտրանք չունի: Փաշինյանները գալիս-գնում են, բայց հայ ժողովուրդը մնում է: Մեր հարաբերությունները կնքված են արյունով՝  Հայրենական մեծ պատերազմից էլ դեռ շուտ»,-ասել է Զատուլինը:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԼՂ-ում խաղաղապահ գործողությունը Ռուսաստանի պատվի հարցն է:

«Երբ ես և մյուսները պնդում էինք դրա անհրաժեշտությունը պատերազմի օրերին, միթե՞ չէինք լսում Ռուսաստանում Ադրբեջանի ընկերներին, որոնք ամեն կերպ զարգացնում էին «սա մեր գործը չէ, «մենք չենք թողնի, որ ռուս զինվորի արյունը թափվի այլոց շահերի համար» թեզը և այլն»,-հավելել է Զատուլինը՝ ընդգծելով, որ հիմա այդ նույն մարդիկ փոխել են իրենց դիրքորոշումն ու ՌԴ նախագահի՝ ռուս խաղաղապահների տեղակայման որոշումը հեռատես են որակում:

Tert.am