Վլադիմիր Պուտինը տարվա քաղաքական գործիչն է՝ համաձայն ռուսների

76

Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի փորձագետները հարցում են անցկացրել՝ նպատակ ունենալով պարզել, թե քաղաքական գործիչներից ով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կարծիքով, արժանի է կոչվել տարվա քաղաքական գործիչ: Հարցվածների մեծամասնությունը հայտնել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է այդպիսին համարում:

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,6 հազար մարդ: Հարցումն անցկացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում:

Հարցվածների 38%-ը Պուտինին համարում է տարվա քաղաքական գործիչ: Երկրորդ տեղում վարչապետ Միխայիլ Միշուստինն է՝ 17%: Կառավարության ղեկավարին հաջորդում են Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (15%), Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (9%) և Վլադիմիր Ժիրինովսկին (7%), հաղորդում է ՏԱՍՍ-ը: