Պուտին․ Տարածաշրջանում անվտանգության երաշխիք է Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը

98

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով՝ խաղաղապահները զբաղվում են տարածքների ականազերծմամբ, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմամբ, մարդասիրական իրավիճակի բարելավմամբ և փախստականների օգնությամբ:

«Ցավոք, ոչ առանց կորուստների․ նրանք վտանգում են իրենց կյանքը, որպեսզի խաղաղ կյանքը վերադառնա այս տարածք», հավելել է ՌԴ նախագահը: