Պահեստազորայիններն ու կամավորականները խրախուսվել են պատվոգրերով

128

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին, ովքեր իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: