Նիկո՛լ, զինված թուրքին բերել հասցրել ես Շուշի և Շուռնուխ. Արտակ Զաքարյան

199

Իր բոլոր ձախողումներն ու մեղքերը նախկինների վրա գցելու եւս մեկ նիկոլական մանիպուլիացիա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոլոք՛, նախ քո վկայակոչած օրենքը ոչ թե ՀՀ պետական սահմանի մասին է, այլ ՀՀ միջհամայնքային սահմանազատումների։

Երկրորդ՝ ՀՀ-ն հայտնի պատճառով չէր ճանաչում Արցախի Հանրապետությունը, հետեւաբար քո վկայակոչած օրենքում չէր կարող նշվել, որ ՀՀ այս կամ այն համայնքը սահմանակից է ԼՂՀ Քաշաթաղի շրջանին։ Դու ինքդ, որպես պատգամավոր, մի քանի անգամ կողմ չես եղել ԼՂՀ ճանաչմանը, եւ դա հասկանալի է (պայմանավորված ԵԱՀԿ ՄԽ գործընթացներով)։

Երրորդը՝ ՀՀ զինված ուժերը, որպես ՀՀ եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, գտնվում էին Սյունիքի սահմաններից առնվազն 70 կմ հեռավորության վրա։ Մենք քեզ մեղադրում ենք Սյունիքի ու Արցախի համայնքներն ու ենթակառուցվածքները փաստացի վտանգի տակ դնելու համար, դու խոսում ես թեմայի հետ կապ չունեցող՝ ՀՀ համայնքների վարչատարածքային բաժանման մասին։

Դեռեւս չկարգավորված կոնֆլիկտի պարագայում, դու այսօր արդեն թիրախավորել ես ՀՀ արեւելյան բոլոր սահմանամերձ համայնքները։

Այս ամենով հանդերձ, Նիկո՛լ, զինված թուրքին բերել հասցրել ես Շուշի եւ Շուռնուխ, ու մի հատ էլ պատճառ ես փնտրում կրկրին նախկիններին մեղադրելո՞ւ։

Ինչո՞ւ է քեզ թվում, թե մարդկանց միշտ կարելի է խաբել ու հարիֆի պես վերաբերվել»: