Նախկինների թողած փաստաթղթերի մասին․ մի բացահայտում

141

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը իր ՖԲ էջից, –

• Պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ես և ընկերներս կապի մեջ ենք եղել և՛ ՀՀ, և՛ ԱՀ ամենաբարձրաստիճան ղեկավար անձանց հետ՝ փորձելով մեր գիտելիքների և կարողությունների սահմաններում օգտակար լինել պատերազմին։

• Այդ փորձերից մեկը հետևյալն էր․ «նախկինների» օրոք՝ «Շանթ-2015» զորավարժությունից հետո, մշակվել էր գաղտնի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ նշված էին կարճատև և երկարաժամկետ պատերազմի ժամանակ պետության անելիքները, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում։ Մենք առաջին իսկ օրերից փորձեցինք միջնորդել, որ գոնե դրա տեղեկատվական հատվածը դրվի շրջանառության մեջ։

• Ի սկզբանե համաձայնեցին։ Հոկտեմբերի 6-ին՝ պատերազմի 10-րդ օրը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից ստացա նամակ՝ «Ձեզ շանթի փաթեթը պետք ա՞»։ Վերահաստատեցի, որ այո՛, պետք է։ Ցավոք, մինչև այսօր ես և Արցախի ինֆոքաղաքականության պատասխանատուներն սպասում ենք «Շանթ-2015»-ի փաթեթի՝ տեղեկատվական քաղաքականության հատվածին…

Հ․Գ․ Անձնական նամակագրությունը չեմ հրապարակում՝ հաշվի առնելով, որ երկրում քաղաքական պայքարի այս ամեհի մթնոլորտում դա ազնիվ չէ։ Բայց սա չի նշանակում, որ այդ օրերին Ստեփանակերտի կառավարության բունկերում, ապա արդեն Երևանում իմ ու ընկերներիս՝ ՀՀ և ԱՀ պաշտոնյաների հետ ունեցած շփումների մասին անձնական հուշագրությունս՝ որպես սկզբնաղբյուր, տեղ չի գտնելու իմ հետազոտական աշխատանքներում։ Սերունդները պետք է կարդան և իմանան, թե անկազմակերպվածությունն ինչ կազմակերպված էր…