Հրատապ. Ցուցարարներին բերման ենթարկող չինական «համազգեստով» անձինք Փաշինյանի սրտի օլիգարխների թիկնազորերի անդամներ են

81

Այսօր Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենել ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում էին կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանությունը, մեծաքանակ ուժերի կենտրոնացմամբ, բերման էր ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանների շարքերում կային նաև Հայաստանի ոստիկանական համազգեստից ակնհայտ տարբերվող համազգեստ կրող անձինք, որոնք ոստիկանների հետ համատեղ բերման էին ենթարկում քաղաքացիներին: Նրանց համազգեստի վրա հիերոգլիֆներ էին գրված: Շատերը նույնիսկ չսափրված էին, ինչը երևում էր դիմակների տակից:

AntiFake.am-ի հավաստի տեղեկություններով՝ նման համազգեստ այս օրերին կրում են իշխանահաճո մի քանի օլիգարխների, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանի (Գրզո), Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) և Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) թիկնազորերի անդամները: Նրանք հատուկ դաժանությամբ էին վարվում քաղաքացիների հետ:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման համազգեստ կրող անձինք ոստիկանության զորքերի ծառայողներ են, որոնք նոր են վերադարձել առաջնագծից: «Նրանց համազգեստը պիտանի չի եղել ծառայության համար: Իրենց հատկացվել է պահեստային համազգեստը, ժամանակի սղության պատճառով հայատառ նշանների ավելացումը հնարավոր չի եղել»,- պարզաբանել է Գաբրիելյանը: 

Այս առնչությամբ AntiFake.am-ը նաև գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանությանը՝ ոստիկանական համազգեստին նման հագուստ կրող անձանց ինքնության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար։ 

Աղբյուր՝ AntiFake.am