Հերքում. Տավուշի երկու գյուղերը չեն անցնում Ադրբեջանին

163

Տելեգրամյան ալիքներում տեղեկություններ են տարածվել, թե  ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից, որոնք, սահմանազատման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

 Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հայտնել է, որ  որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, նման բան գոյություն չունի։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները և  իբր գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ: Լուրերը հերքել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և հորդորել տավուշցիներին չտրվել ապատեղեկատվությունից առաջացած խուճապին: