Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրել

146

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների մասնակիցները Հանրապետության հրապարակից չեն գնալու, նրանք այս պահին տեղադրում են վրաններ՝ գիշերելու համար։

«Եղանակը ցուրտ է, իհարկե, դժվար է,  բայց մենք պինդ ենք, ամուր ենք, միասին ենք։ Մեր երկրի ապագայի հարցն է որոշվում»,- ասել է դաշնակցական  Իշխան Սաղաթելյանը: Անհնազանդության ցույցի մասնակիցները հայտարարել են՝ չեն հեռանալու, մինչև Փաշինյանը հրաժարական չտա:

Այս պահին շրջփափակված են Կառավարության, Դատախազության շենքերը, ԿԳՄՍ նախարարության շենքը։