Խորհրդային ներքին սահմաններ

176

Խորհրդային ներքին սահմանների ճշգրտման ամենատիպական օրինակը Բելառուսինն է: Անկախությունից հետո 5 հարևան երկիր ունեցող Բելառուսը պարզվեց ընդամենը 1 հաստատված սահման ունի՝ Լեհաստանի հետ: Որովհետև 398կմ լեհական սահմանը ԽՍՀՄ արտաքինն սահման էր:

Մյուս հարևանների հետ դելիմիտացումը (քարտեզի վրա սահմանների ճշգրտում) սկսվել է 1992թ-ից:

Դեմարկացիան (տեղանքում սահմանների նշում և սահմանային սյուների տեղադրում) ավարտվել է Լատվիայի հետ (173 կմ) 2010թ, իսկ Լիտվայի հետ (679 կմ) 2012թ: Ուկրաինայի (1 084կմ) հետ դեմարկացիայի պառլամենտական որոշումներ կան, բայց դեռ ավարտված չեն:

Ամենաբարդ իրավիճակը Ռուսաստանի (1 283 կմ) հետ սահմանների հարցն է: Այն սլավոնական «բարեկամ» երկրների միջև անաղմուկ քննարկվում էր մինչև գունավոր հեղափոխությունները: 2018թ Արևմուտքը չեղարկեց Բելառուսի դեմ պատժամիջոցների մի մասը: Բելառուսական Բատկոն ոգևորվեց Արևմուտքի ժամանակավոր ջերմ վերաբերմունքից ու կոշտ հայտարարություններ արեց ՌԴ-ի հետ տարվող սահմանագծման աշխատանքների մասին:

Տնտեսագետ Արա Գալոյանի ՖԲ էջից։

Սահմանների ճշգրտման հարցը ընդհատվեց և հետաձգվեց մինչև 2026թ: Արևմուտքի հետ սիրախաղը երկար չտևեց: Այս տարվա նախագահական ընտրությունների արդյունքները Արևմուտքը չճանաչեց: Սահմանների ճշգրտման հարցում Բատկոն ստիպված էր «մեղմանալ» ու հիմա ամեն թումբ պատմական Բելառուս չի համարում:

Բոլոր դեպքերում խորհրդային ներքին սահմանների ճշտումը գոնե ԽՍՀՄ եվրոպական հատվածում ձգվում է տասնամյակներ:

Իսկ մեր նորօրյա իշխանությունը շարունակում է ակնարկել խորհրդային սահմանների «անխախտության» մասին ու անհասկանալի պատճառներով ենթարկվում է ադրբեջանական GPS-ներին: