Իսրայելը հայտարարեց օտարերկրացիների մուտքը երկիր փակելու մասին

101

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեկտեմբերի 23-ից կփակի մուտքը օտարերկրացիների համար և հատուկ կենտրոններում պարտադիր կարանտին կմտցնի վերադարձած իսրայելցիների համար։ Դա կիրականացվի նոր տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալու հետ կապված, հաղորդում է ՏԱՍՍ-ը: