Թուրքիան 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան

70

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մոնիտորինգի կենտրոն կառուցելու մասին համաձայնագրերն իրականացվում են, և Թուրքիան այնտեղ է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ մեր անձնակազմից 60 հոգի գտնվում են Ադրբեջանում: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, շինարարության հետ կապված մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն: Մերոնք կաշխատեն ռուսների հետ միասին: Մենք կխոսենք ռուսական կողմի հետ այնտեղ նրանց մնալու տևողության մասին», – ասել է Աքարը: