Թուրքական կուսակցության ղեկավարը կոչ է անում ՌԴ-ի հետ դաշինքի Արևելյան Միջերկրածովքում

80

Թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Անկարան պետք է համագործակցի Մոսկվայի հետ Արևելյան Միջերկրածովքի իրադրության շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա որպես օրինակ բերել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությունը, որ Աթենքը հույսը դնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի հետ համագործակցության վրա, և նրա վրա, որ ամերիկյան ղեկավարությունը կօգնի լուծել Թուրքիայի խնդիրը Արևելյան Միջերկրածովքում: