Ընկե՛ր քննիչ, քաղաքական հետապնդում իրականացնել «ի վիճակի» ես, դատարան ներկայանալ՝ ո՞չ․ իրավապաշտպան

112

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է

․«98% քվեով քաղաքապետ ընտրված Առուշ Առուշանյանի գործով դատարանն այսօր բարձրության վրա չէր։Քննիչը գրություն էր ուղարկել դատարան՝ առ այն, որ «ի վիճակի չէ» ներկայանալ, իսկ դատարանն էլ, փոխանակ վերագրվող «հանցանքի» չնչին բնույթն ու իրավիճակի ակնհայտ անհեթեթությունը հաշվի առնելով՝ որոշեր նիստը շարունակել առանց «ի վիճակի» չեղած քննիչի՝ որոշեց այն հետաձգել մինչև վաղը 10:30: Այս վարույթում դատարանի դերը ապօրինի ձերբակալված անձին րոպե առաջ ազատություն վերադարձնելն է, և իր այդ դերը դատարանն այսօր տապալեց։ Հուսանք՝ վաղը դատարանը կվերադառնա իր բարձր դիրքին։ Երկու խոսք էլ՝ քննիչին (որին չեմ ճանաչում):

Ընկե՛ր քննիչ, էդ ակնհայտ քաղաքական հետապնդում իրականացնել «ի վիճակի» ես, իսկ դատարան ներկայանալ «ի վիճակի» չե՞ս»։