Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտել են նիստը, տեղի է ունեցել ծեծկռտուք

208

Երևանի ավագանու ևս 5 անդամ վայր է դրել մանդատը՝ Հայկ Ցիրումյան, Մեսրոպ Պապիկյան, Կարեն Փանոսյան, Սերգեյ Գյոզալյան, Էռնեստ Ավանեսով:

Նիստի օրակարգում բյուջեի քննարկումն էր, ինչպես նաև Գայանե Մելքոմ Մելքոմյանին Տիգրան Վիրաբյանի փոխարեն քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը: Գայանեն իրավաբանական կրթություն ունի ու իրավաբանի գործունեություն է ծավալել: Ընդդիմադիրներն արձագանքեցին՝ Դուք աղետ եք, հերթական ոչ մասնագետ կադրը քաղաքապետարանում:

ԲՀԿ-ից Հռիփսիմե Առաքելյանը կոչ արեց քաղաքային իշխանություններին միանալ Հայրենիքի փրկության շարժմանը և միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:  Ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտել են նիստը, դուրս եկել դահլիճից ու վանկարկել՝ Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր, ինչից հետո քաղաքապետարանի աշխատակիցը նրանց հայհոյել  է և առաջացել է ծեծկռտուք ու քաշքշոց: