Եվրոհանձնաժողովը հաստատեց Pfizer-ի պատվաստանյութի մուտքը ԵՄ շուկա

60

Եվրոհանձնաժողովը հավանություն է տվել Pfizer ամերիկյան դեղագործական կոնցեռնի և նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի կողմից մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի մուտքին ԵՄ շուկա:

«Այսօր մենք կարևոր գլուխ ենք ավելացնում Եվրոպայի հաջողության պատմությանը՝ եվրոպացիներին հասանելի դարձնելով COVID-19-ի առաջին պատվաստանյութը», – գրել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի իր էջում: