ԵՊԲՀ դասախոսներ, գիտնականներ ու պրոֆեսորներ տեղեկացրել են, որ միանալու են վաղվա գործադուլին

148
article-image

Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, գիտնականներ, պրոֆեսորներ, տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին, ընդգծելով, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը հատել է գրեթե բոլոր եզրագծերը և իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ վտանգավոր և ճգնաժամային։

Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

Համալսարանականները բոլորին կոչ են անում այս պայթունավտանգ պահին իրավիճակը գնահատել սթափ և որևէ կերպ անհամերաշխության ու պառակտման փորձեր չնախաձեռնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դասադուլի մասնակիցների շրջանակում կան նաև բուժաշխատողներ, ապա իրականացվել են գործընթացներ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և քաղաքացիների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։

Աղբյուր՝ AntiFake.am