Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր սուտը. Գոհար Մելոյան

175

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.

«Գերագույն դավաճանի կողմից շրջանառության մեջ դրված նոր ՍՈւՏԸ. Սիսիան քաղաքում Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ելույթում կատարեց հերթական «անհավանական բացահայտումը»։ Հայ զինվորների արյան գնով ազատագրված և պաշտպանված Կապանի, Գորիսի բարձունքները, ինչպես նաև Կապան-Գորիս ճանապարհի մի մասը որպես Ադրբեջանին հանձնելու մեղավոր նշանակվեց 2010 թվականին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։ Փաստորեն՝ բանակցությունները սեփական կետից սկսող, «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսով հանդես եկող հպարտ իշխանությունն այսօր նշում է, որ ստիպված է թշնամուն տարածքներ հանձնել, որովհետև այդ սահմաններն այդպես են գծվել «չար նախկինների կողմից» ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սեփական դավադիր գործողությունները հիմնավորելու ավելի տխմար իրավական արգումենտ հնարավոր չէ գտնել, քանի որ միջպետական սահմանների հարցը որևէ ներպետական օրենքով չի կարող սահմանվել կամ ճանաչվել ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Մի կողմ թողնենք իր կողմից ստորագրված դավադիր եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունը, այդ թվում՝ 1-ին կետը։ Այս մեծագույն տխմարության հետ կապված 2 հարց ունեմ «Իմ քայլը» խմբակցությանը և նրա կողմից նշանակված կառավարությանը՝ եթե չէիք ուզում, բայց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ձեզ ստիպել է Ադրբեջանին հողեր հանձնել, ինչու՞ այս 2 տարիների ընթացքում չփոխեցիք այդ օրենքը, այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդ «դավադիր» կարգավորումների պայմաններում 2010 թվականից ի վեր ունեինք այն սահմանները, որոնք ունեինք, եւ 10 տարիների ընթացքում դրանք այդպես էլ չէին իրագործվել։

Փաստորեն, մեկ օրվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ ընդունող Ազգային ժողովը չէր կարող փոփոխել օրենքը և կանխել հայ զինվորի արյան գնով ազատագրված և 26 տարի պահպանված հողերը։ Երբ մտածում ես, որ իշխող ուժը սեփական դավաճանական գործողությունները հիմնավորելու համար ավելի տխմար փաստարկ այլևս չի կարող բերել, այն հերոսաբար ապացուցում է հակառակը»։