Բայդենը պատվաստվել է ուղիղ եթերում

55

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Բեյդենը և նրա կին Ջիլը պատվաստվել են Դելավեր քաղաքում: Միջոցառումը հեռարձակել են ամերիկյան մի շարք հեռուստաալիքներ, մասնավորապես՝ CNN-ը և MSNBC-ն:

CBS հեռուստաալիքը հայտնում է, որ Բայդենը և նրա կինը պատվաստվել են Pfizer-ի պատվաստանյութով: