«Արևմուտք-2021» զորավարժությունները կանցկացվեն 2021թ․ սեպտեմբերին

254

«Արևմուտք 2021» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները կսկսվեն 2021 թվականի սեպտեմբերին։

Դրանք կանցկացվեն այդ թվում Բելառուսի տարածքում և Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգում: Այս մասին հայտարարել է Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Ժուրավլյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Չնայած համաճարակաբանական բարդ իրավիճակին, 2020 ուսումնական տարում (այն սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին) զորքերի և շտաբերի մարտական ​​և օպերատիվ պատրաստման բոլոր միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են», – պարզաբանել է հրամանատարը: