Ալեքս Պադիլան ԱՄՆ Սենատում կփոխարինի Կամալա Հարիսին

104

ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսի տեղը Կոնգրեսի Սենատում կզբաղեցնի ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի քարտուղար Ալեքս Պադիլան: Այս մասին հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը:

Պադիլան «կզբաղեցնի նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսի ազատվող տեղը», ասվում է փաստաթղթում:

Նա կլինի առաջին իսպանախոս սենատորը, ով կներկայացնի Կալիֆորնիան։