61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է գտնվել

135

61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է գտնվել։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:

Yerkir.am