Ֆրանսիան ժամանակավորապես կփակի Բրիտանիայի հետ սահմանները

132

Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են Միացյալ Թագավորության հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը փակելու հնարավորությունը՝ կապված Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի տարածման հետ:

 «Ֆրանսիան լրջորեն քննարկում է այս տարբերակը», – հայտնում է BFM հեռուստաալիքը:

Թռիչքների ընդունումը կդադարեցվի դեկտեմբերի 21-ի կեսգիշերից։ Սահմանափակումը կտևի 48 ժամ, մինչև համաձայնեցվի Եվրոմիության ընդհանուր որոշումը: