Փաշինյանի մտերիմ Արմեն Մարտիրոսյանը ադրբեջանական շահը սպասարկող գրառում է կատարել

139

Նիկոլ Փաշինյանի մտերիմ, «Անտարես» հրատարակչության սեփականատեր Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում ադրբեջանական շահերը բացահայտ սպասարկող գրառում էր կատարել։ Նա մասնավորապես գրել էր. «Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։

Համացանցում մեծ աղմուկ բարձրանալուց և ամենակոշտ արձագանքի արժանանալուց հետո Արմեն Մարտիրոսյանը նախ հեռացրեց գրառումը և նոր պարզաբանող գրառում արեց, ապա արժանանալով հայ հասարակության հայհոյանքներին՝ հեռացրեց նաև երկրորդ գրառումն ու ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան էջը։

Դեռ ամիսներ առաջ AntiFake.am-ը անդրադարձել էր Արմեն Մարտիրոսյանի հակասական կենսագրությանն ու «Անտարես» հրատարակչության գործունեությանը, որն առաջարկում ենք ընթերցել այստեղ՝

«Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումար է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։ Հետաքրքիր փաստեր «Անտարեսի» և Արմեն Մարտիրոսյանի մասին

antifake.am