Փաշինյանի ձեռքը չսեղմած հոգևորականի տունը այս պահին խուզարկում են

431

Փաշինյանի ձեռքը սեղմել հրաժարվելուց մեկ ժամ էլ չանցած հոգևոր սպասավոր Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի տանը Ոստիկանությունը խուզարկություն է սկսել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը, հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո մտել էր պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չէր սեղմել վարչապետի ձեռքը և ցույց էր տվել եկեղեցու ելքը։

Կատարվածի մասին հոգևորականի մեկնաբանությունը Yerkir.am-ին՝ այստեղ։