Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել. «Մեդիապորտ»

80

Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել։ Ըստ «Մեդիապորտի»՝ Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել դավաճանի մուտքը իրենց մարզ:Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երևանից հատուկ ուժեր է ուղարկել՝ Փաշինյանի հրահանգը կատարելու համար։ Այսօր լուսադեմին Առուշանյանն ապօրինաբար բերման է ենթարկվել ոստիկանությունը։