Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգ ը[email protected]

199

Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարողանում պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք:

@Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երևանից հատուկ ուժեր է ուղարկել՝ Փաշինյանի հրահանգը կատարելու համար։ Այսօր լուսադեմին Առուշանյանն ապօրինաբար բերման է ենթարկվել ոստիկանությունը։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետը պատերազմի առաջին պահից մինչև վերջին րոպեն իր ջոկատի հետ գտնվել է ռազմի դաշտում։