Սիդնեյը մեկուսացրել են Ավստրալիայի մյուս շրջաններից կորոնավիրուսով վարակման թվի կտրուկ աճի պատճառով

188

Կիրակի Սիդնեյը մեկուսացրել են Ավստրալիայի մյուս շրջաններից, երբ երկրի մյուս նահանգներում եւ հատվածներում սահմանափակվել են բնակիչների ուղեւորությունները, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70-ի, հաղորդում է Reuters-ը:

Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքում արգելվել է երկրի մյուս շրջանների բնակիչներին  մուտք գործել քաղաք՝ նախազգուշացնելով ժամանելու դեպքում 14-օրյա կարանտինի անհրաժեշտության մասին:

Վիկտորիա, Քվինսլենդ եւ Հյուսիսային Տարածք նահանգներում Սիդնեյից ժամանող մարդկանց կարգելվի վերադառնալ քաղաք երկուշաբթի օրվանից:

Քվինսլենդի ոստիկանությունը կվերականգնի ճանապարհային հսկիչ-անցագրային կետերը Նոր Հարավային Ուելս նահանգի սահմանին՝ այդկերպ նպաստել նոր պահանջների իրականացմանը:

Կիրակի Հարավային Ավստրալիա նահանգում սահմանվել է 14-օրյա կարանտին Սիդնեյ ժամանող զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ արգելվել է ելքը դեպի տուժած արվարձանները: Շաբաթ Թասմանիա կղզիական նահանգում ձեռնարկվել են համանման միջոցառումներ: Արեւմտյան Ավստրալիա նահանգում սահմանվել է սահմանները հատելու կոշտ արգելք:

News.am