Պուտինը հուշագրի կապակցությամբ շնորհավորեց Գամալեյա կենտրոնին, AstraZeneca-ին և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին

187

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդկանց անվտանգությունն ապահովելու ջանքերին միանալու օրինակ համարեց Գամալեյա կենտրոնի, AstraZeneca-ի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համագործակցության մտադրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը նշել է, որ այս պարագայում ընդհանուր նպատակը մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանությունն է:Այս մասին ՌԴ ղեկավարն ասել է հուշագրի ստորագրման ժամանակ և շնորհավորել կողմերին համաձայնագրի կնքման կապակցությամբ: