Մակրոնը ԵՄ ղեկավարների հետ քննարկել է Brexit-ը և Մեծ Բրիտանիայում COVID-19-ի իրավիճակը

73

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մի շարք հեռախոսային խոսակցություններ է անցկացրել Եվրոմիության ղեկավարների հետ, որոնց ընթացքում նրանց հետ քննարկել է միությունից Բրիտանիայի դուրս գալու խնդիրը, ինչպես նաև այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բանակցություններն անցկացվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: