Ղազախստանում սկսում են արտադրել «Սպուտնիկ V» և կպատվաստեն բնակչությանը

162

Ղազախստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի ստեղծման արտադրությունը: Վարչապետ Ասկար Մամինը ներկա է գտնվել Կարագանդայի դեղագործական համալիրի բացմանը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։

 Վարչապետը նշել է Ղազախստանում պատրաստուկի արտադրության տեղայնացման կարևորությունը:

Նա հավելել է, որ դա թույլ կտա 2021 թվականի փետրվարին սկսել երկրի բնակիչների զանգվածային պատվաստումները: