Հզոր պայթյուն է տեղի ունեցել Քաբուլում

104

Հզոր պայթյուն է տեղի ունեցել կիրակի օրը Քաբուլի հրապարակներից մեկում: Ենթադրաբար, հարձակման թիրախը եղել է մի մեքենա, որում գտնվել է խորհրդարանականներից մեկը: Քաղաքական գործիչը ողջ է մնացել, բայց վիրավորվել է:

Քաբուլում պայթյունի արդյունքում 10 մարդ է զոհվել, 52 մարդ վիրավորվել է։

Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, գրում է ՏԱՍՍ-ը։