Իրանի ԱԳՆ-ն կասկածելի է համարում ԱՄՆ մեղադրանքները

113

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի մեղադրանքները Թեհրանին Բաղդադում “կանաչ գոտու” գնդակոծման հետ կապված կասկածելի են: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: «Ժամանակը և հարձակմանը հաջորդած հայտարարությունները Պոմպեոյի կողմից կասկածելի են: Այս հայտարարությունը նախապես էր պատրաստվել, և մենք խստորեն դատապարտում ենք նրա հայտարարությունը», ասել է նա:

Դիվանագետը հավելել է, որ «դիվանագիտական ​​օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են», հաղորդում է ՏԱՍՍ-ը: