Ինչ է պատրաստվում Իլհամը ծնկած Նիկոլից ստանալ դեկտեմբերի 24-ին՝ իր ծննդյան օրը. Գագիկ Համբարյան

104

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ է պատրաստվում Իլհամը ծնկած Նիկոլից ստանալ դեկտեմբերի 24-ին՝ իր ծննդյան օրըՎերջին Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի վարչապետի աթոռից կառչած տականք Նիկոլը ադրբեջանցիների համար կարևոր օրերին ընդառաջ նվերներ է անում իրեն նվաստացրած և նսեմացրած Իլհամին…Ադրբեջանի պետական դրոշի օրը՝ նոյեմբերի 8-ին, ազգադավ Նիկոլն Իլհամին նվիրեց Շուշի քաղաքը…Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին տականք Նիկոլն առանց մի փամփուշտ կրակելու ադրբեջանցիներին նվիրեց Մոնթեի կողմից 1993 թ-ին ազատագրված Քարվաճառի շրջանը…Դավաճան Նիկոլն այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ Գարեգին Նժդեհի մահմավ օրը փորձում է սողոսկել Սյունիք, որը Նժդեհի շնորհիվ մնաց Հայաստանի մաս և լեգիտիմացնել իր կապիտուլյացիայի պայմանագիրը՝ բոլորին ցույց տալով, որ սյունիքցիները դժգոհ չեն այն հանգամանքից, որ իրենց բնակավայրերն ավելի շատ վերահսկվելու են ադրբեջանցի ասկյարները, որոնք Նիկոլի կողմից թուրքին նվիրված նախկինում մեզ պատկանող հարմար դիրքերում են հաստատվել, քան հայ զինվորները…Շուտով՝ դեկտեմբերի 24-ին Իլհամի ծնունդն է… Համոզված եմ այդ օրը ևս Նիկոլը ինչ-որ ստորություն անելու է Հայաստանի և հայության դեմ…»: