Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Արա Զոհրաբյան

376

Հայտնում եմ զորակցությունս Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանա Պարգև քահանա Զեյնալյանին և դատապարտում եմ եկեղեցին փակելուն կամ քահանային վնասելուն ուղղված որևէ գործողություն (սպառնալիք): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:«Հիշեցնեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդված): Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել այդ առերևույթ հանցագործության նախապատրաստությանը:Ընդ որում, այս հանցագործության մասով հետաքննությունը և նախաքննությունն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով, այսինքն պարտադիր չէ, որ տուժողը բողոք ներկայացնի:Ի դեպ, Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք արձանագրվեցին անհարգալից և սրբապիղծ դրսևորումները Եկեղեցու և հոգևորականների հանդեպ»,- գրել է Զոհրաբյանը: