Դո՞ւք ում եք ծառայում, Ջորջ Սո՞րոսին․ հարց՝ Արայիկ Հարությունյանին. Yerevan.Today

137

Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած սգո երթին մասնակցում էր նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Արայիկ Հարությունյանը մի քանի կիսատ-պռատ պատասխաններ տվեց Yerevan.Today-ի թղթակցի հարցերին։ Ասաց, որ նրանք, ովքեր ասում են, որ ինքը սորոսական է, ստում են։ Վարչապետի խորհրդականը ակնհայտ դժկամությամբ էր պատասխանում մեր հարցերին, հա արագորեն հասավ իր ծառայողական ավտոմեքենային և հեռացավ։Հիշեցնենք, որ ՎԵՏՕ շարժման «Պետության զավթումը» ֆիլմում Արայիկ Հարությունյանի անունը ևս նշված է պաշտոնյա սորոսականների ցանկում։